Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ եւս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակը հայտնել էր եւս 7 վիրավոր զինծառայողի մասին։

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, վիրավորում է ստացել 7 զինծառայող. ՊԲ