Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Լիբանանի կրթության եւ բարձրագույն կրթության նախարար Հասան Դիաբի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Քոչարյանը նորանշանակ նախարարին է փոխանցել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ջերմ ողջույններն ու շնորհավորական նամակը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթական համատեղ ծրագրերի իրականացման, կրթաթոշակների տրամադրման, դասախոսների եւ ուսանողների փոխանակման, փոխադարձ աջակցության ցուցաբերման հնարավորություններին առնչվող խնդիրներ: Կարեւորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ իրավական դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: