Աստանայում մահացել է հեծանվորդուհի Դիանա Գեւորգյանը, ում վրաերթի էր ենթարկել ԱՄՆ դեսպանության ավտոմեքենան, հաղորդում է Kazakhstan Today-ը:
Բժիշկները հայտնել են, որ 25-ամյա Դիանան ուշքի չգալով մահացել է հիվանդանոցում օգոստոսի 21- երեկոյան, հաղորդում է Tengrinews.kz-ն:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին: ԱՄՆ դեսպանությանը պատկանող Ford Transit Van 350 L ավտոմեքենայի (պետհամարանիշը D 001632) վարորդը, օդանավակայանից Աստանայի Կաբանբայի պողոտա տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն:
Ավտոճանապարհային պատահարի հետեւանքով տուժածը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, հաղորդել է Աստանա քաղաքի ճանապարհային ոստիկանությունը:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ 296 հոդվածով:




























