Թերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարգադրել է տեսախցիկներ տեղադրել իր ղեկավարած կառույցի բոլոր աշխատասենյակներում, որպեսզի իր ենթակաների աշխատանքն ավելին թափանցիկ եւ տեսանելի լինի:
«Տեսախցիկների տեղադրման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն որոշ աշխատակիցներ արդեն սկսել են շշուկով բողոքել նոր կարգից: Դա ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ հայտնի է, որ այստեղ շատերը, հատկապես` երիտասարդ որոշ կադրեր, բավականին հեռու են քաղաքի կառավարմանը մասնակցելու գործից, փոխարենը ճարպիկ են եւ նպատակասլաց` իրենց մտադրություններում, բայց ոչ` աշխատանքում»,- գրում է «Երկիր»-ը:




























