ԿԸՀ նոր ղեկավարի նշանակման հարցով լրագրողները կարող են դիմել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահին։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի ԿԸՀ նախագահի պաշտոնում իր հնարավոր նշանակումը, ասաց իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Պատգամավորը, ըստ էության, չհերքեց ԿԸՀ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին տեղեկությունը։ Այդուհանդերձ, նա ամեն կերպ փորձում էր ազատվել «համառ» լրագրողներից, ինչպես նաեւ հասկանալի եւ ուղիղ հարցին հստակ ու ուղիղ պատասխանելուց։

Հիշեցնենք, որ ինքը՝ Հովակիմյանը, նախկինում լրագրող էր։