Volkswagen ընկերությունը ներկայացրել է նոր փոքրալիտրաժ Up! մեքենայի լուսանկարները:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, Volkswagen Up!-ը ընդամենը 3,54 մետր երկարությամբ եւ 1,64 լայնությամբ մեքենա է: Մեքենայի գինը բազային կոմպլեկտավորմամբ կազմում է 9500 եվրո:

Մեքենան ունենալու է եռամխոց շարժիչ` 1 լիտր աշխատանքային ծավալով: Ներկայացվելու է շարժիչի երկու տեսակ 59 եւ 74 ձիաուժ հզորությամբ:

Volkswagen Up!-ի վառելիքի ծախսը 4,2-4,3 լիտր է 100 կմ-ի համար: