Զրուցակիցները միմյանց բնավորության հիմնական գծերի մասին պատկերացում կազմում են շփման ընդամենը չորս րոպեի ընթացքում՝ նույնիսկ մեսենջերում: Այսպիսի եզրակացության են հանգել Ուորիքի համալսարանի գիտնականները 338 մարդու մասնակցությամբ ուսումնասիրության ժամանակ:

Նրանք բոլորը խաղացել են գործընկերների հետ առցանց թիմային խաղում: Կամավորների միայն մի կեսին են թույլատրել միմյանց հետ մինչ այդ շփվել, իսկ մյուս կեսին՝ ոչ: Առաջին խումբն ավելի լավ է հաղթահարել առաջադրանքը, գրում է The Science Times-ը։

«Լաբորատոր պայմաններում, ոչնչի մասին ընդամենը չորս րոպե զրույցից հետո հետազոտության մասնակիցները լավ հասկացան իրենց գործընկերների ինքնությունը: Լավագույնն այն է, որ նրանք հաշվարկում էին էքստրավերսիան, ինչը փոխում էր նրանց վարքը փոխազդեցության գործընթացում: Մեր աշխատանքն ընդգծում է smol-talk ձեւաչափով կանոնավոր շփման կարեւորությունը, նույնիսկ այն դեպքում, երբ դա տեղին չի կամ կարեւոր չի թվում»,- ասել են գիտնականները: