ԱՄՆ-ում մեքսիկուհին դարձել է սոցցանցերի զայրացած օգտատերերի թիրախը՝ իր մեկամյա դստեր համար սատանայական թեմայով ծննդյան խնջույք կազմակերպելու համար:

Ըստ NYP-ի՝ Ջանեթ Զապատան տեղադրել է իր դստեր՝ Լիլիթի առաջին տարեդարձի լուսանկարները, որոնցում աղջիկը սեւ հագուստով է տոնում ծննդյան օրը։ Երեկույթի ամբողջ ձեւավորումը սեւ ու վարդագույն դեկորով է արված, ներառյալ պինյատան, որը դիվային աստվածություն Բաֆոմետին հիշեցնող այծի գլուխ է:

TikTok-ի վիրուսային տեսանյութը, որը երեքշաբթի կեսօրվա դրությամբ ավելի քան 2,3 միլիոն դիտում է ունեցել, վերնագրված է. «Լուրեր են պտտվում, որ ես ամենալավ հագուստով եմ եղել իմ առաջին ծննդյան օրը»։

Լուսանկարներում եւ կադրերում երեւում է, որ Լիլիթը սատանայական աստղի կեցվածք է ընդունում, որն օգտագործվում է զոհաբերությունների համար, փորփրում է տորթը՝ գլազուրից պատրաստված պենտագրամ հանում եւ քանդում Բաֆոմետին:

Սոցցանցերի օգտատերերը չեն գնահատել այդ գաղափարը։ Նրանց զարմացրել է նաեւ աղջկա անունը։

Լիլիթը հրեական դիցաբանության մեջ հրեշ է: Կաբալիստական տեսության մեջ Ադամի առաջին կինն է:

Դատապարտող եւ բացասական մեկնաբանությունների տարափը, որին ենթարկվել է Զապատան, ստիպել է նրան պաշտպանվել:

«1. Մենք սատանիստ չենք։ 2. Այնտեղ հյուրեր կային։ 3. Երեկույթի մեջ սատանայական ոչինչ չկար։ 4. Պինյատան Սատանա կամ Հրեշ չէ, այն Բաֆոմետն է: 5. Պենտագրամը շրջված չէ, հետեւաբար սատանայական չէ»,- նշել է նա։