Պերուի արտաքին գործերի նախարար Միգել Ռոդրիգեսը պաշտոնում գտնվելուց մեկ ամիս հետո հրաժարական է տվել, ուրբաթ տեղեկացրել է երկրի արտաքին գործերի նախարարությունը երկրի ձախակողմյան նախագահ Պեդրո Կաստիլյոյի հետ հրապարակային բախումներից հետո, փոխանցել է Reuters-ը։
«Ես գրում եմ ձեզ, որպեսզի հայտարարություն ներկայացնեմ արտաքին գործերի նախարարությունում պետական նախարարի պաշտոնից հաստատակամորեն հրաժարվելու մասին»,- գրել է Ռոդրիգեսը Թվիթերում արտաքին գործերի նախարարության հրապարակած նամակում։
«Նպատակը Պերուի արտաքին քաղաքականությունն աշխուժացնելն էր, սխալներն ուղղելը եւ մեր երկրի միջազգային կյանքի ուղեգիծն ամրապնդելը»,- ավելացրել է նա՝ չնշելով, թե ինչ սխալների ուղղման մասին է խոսքը։
Մինչ այդ այս շաբաթ Կաստիլյոն հերքել էր Ռոդրիգեսի օգոստոսին արած հայտարարությունն այն մասին, թե Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները մասամբ ճանաչված Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետության հետ Արեւմտյան Սահարայում։
Հինգշաբթի Կաստիլյոն Թվիթերում գրել էր, որ Պերուն հաստատում է իր աջակցությունը Սահարայի պետության ինքնորոշմանը։
Երկու քաղաքական գործիչների կարծիքները չեն համընկել Էսքազուի համաձայնագրի՝ տարածաշրջանային բնապահպանական պայմանագրի, եւ ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային Պերուի մասնակցության հարցերում։
Ռոդրիգեսի հրաժարականը տրվել է Պերուի տրանսպորտի փոխնախարար Լուիս Ռիվերայի հրաժարականի հետ միաժամանակ, որը նույնպես հրաժարական է տվել ուրբաթ օրը՝ այն բանից հետո, երբ դատապարտվել է վեց տարվա բանտարկության կոռուպցիայի մեղադրանքով։
Մեկ տարուց մի փոքր ավելի պաշտոնում գտնվող Կաստիլյոյի վարկանիշը կտրուկ ընկել է։ Նա արդեն մի քանի անգամ փոփոխել է իր կառավարությունը եւ պայքարում է կոռուպցիոն հետաքննության դեմ, որը գլխավորում է երկրի դատախազը։





























