Մինչ Մեծ Բրիտանիան սգում է իր ամենաերկար կառավարող միապետի մահը, Լոնդոնում սկսել են տենդագին նախապատրաստվել դարի ամենամեծ դիվանագիտական իրադարձություններից մեկին, գրում է Politico-ն։
Հարյուրավոր պետությունների եւ կառավարությունների ներկայիս եւ նախկին ղեկավարներ կմիանան տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր հաջորդ շաբաթ կժամանեն Մեծ Բրիտանիա թագուհի Եղիսաբեթ 2-րդի պետական հուղարկավորությանը, որը մահացել էր հինգշաբթի օրը՝ 70 տարի գահակալությունից հետո:
Համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն արդեն հաստատել են, որ մասնակցելու են հուղարկավորությանը, որը, ինչպես հայտարարել էր Բուքինգհեմյան պալատը, տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Վեսթմինսթերյան աբբայությունում:
Պատմական եկեղեցին, որը 2000 մարդ է տեղավորում, 1947 թ. Եղիսաբեթ թագուհու եւ արքայազն Ֆիլիպի պսակադրության, ինչպես նաեւ 1066-ից ի վեր բոլոր բրիտանական թագադրությունների վայրն էր, բացառությամբ երկուսի։
Հուղարկավորությանը կմասնակցի նաեւ Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, ով կարող է ժամանել կայսրուհի Մասակոյի եւ վարչապետ Ֆումիո Կիշիդայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ շատ ուրիշների հետ: Իսպանիան, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թագավոր Ֆելիպե VI, ով արյունակցական կապեր ունի բրիտանական թագավորական ընտանիքի հետ 19-րդ դարից։ Կժամանեն նաեւ եվրոպական այլ թագավորական ընտանիքների անդամներ, այդ թվում՝ Բելգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից եւ Շվեդիայից։
Ամենաուշագրավը, թեեւ զարմանալի չէ, կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունը այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարեց, որ իր ներկայությունն անհնար է: Դիվանագիտական շրջանակներում նույնքան կարեւոր է, թե ով է գալիս, որքան ով է ստանում հրավերը, եւ դեսպանատան աշխատակիցները ցանկանում են իմանալ՝ արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինպինին մասնակցելու հնարավորություն առաջարկվել: Մինչդեռ դիվանագետներին մտահոգում են առաջիկա իրադարձության մասշտաբները։
Հուղարկավորությանը նախապատրաստվելը հսկայական նյութատեխնիկական, դիվանագիտական մարտահրավեր է, եւ սպասվում է, որ առաջիկա օրերին Լոնդոն տասնյակ հազարավոր մարդիկ կժամանեն: Օտարերկրյա դեսպանատներն արդեն մշակում են հարյուրավոր մարդկանց հեռախոսազանգերը, որոնք հետաքրքրվում են՝ արդյո՞ք իրենք կարող են վայրէջք կատարել մայրաքաղաքում հուղարկավորության օրը, եւ շտապում են թռիչքներ եւ կացարան ամրագրել
«Մենք չափազանց մտահոգված են լոգիստիկայի կախակցությամբ»,- ասել է դիվանագետներից մեկը՝ մատնանշելով անցած տարի Քորնուոլում G7-ի գագաթաժողովի ժամանակ թվացյալ անկազմակերպվածությունը։
Հուղարկավորության օրը առավոտյան թագուհու դագաղը երթով կտեղափոխեն Վեսթմինսթերյան աբբայություն 900-ամյա Վեսթմինսթեր հոլից, որտեղ հանրությունը մի քանի օր կունենա՝ հարգանքի տուրք մատուցելու համար:
Մեկ ժամ հիշատակի արարողությունից հետո մեծ հանդիսավոր երթը դագաղը կուղեկցի մոտակա Հայդ պարկ, որտեղ այն կտեղափոխվի պետական դիակառք։ Այնուհետեւ դագաղը Լոնդոնի կենտրոնական մասից 20 մղոն դեպի արեըմուտք կուղարկվի՝ Վինձոր ամրոց: Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում հանդիսավոր արարողությունից հետո դագաղը վերջապես կիջեցվի թագավորական պահոց ամրոցի տարածքում, թագուհու հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի դագաղի կողքին, որը մահացել էր 2021-ի ապրիլին:
Պաշտոնական արարողակարգը նշում է, որ հրավերներ կառաջարկվեն յուրաքանչյուր երկրի ղեկավարներին, ինչպես նաեւ՝ նրանց ամուսիններին կամ զուգընկերներին։
Մեծ հուղարկավորությունը տարօրինակ պահ է համաշխարհային դիվանագիտության համար, որը համատեղում է հանդիսավոր սգո շրջանները երկկողմ եւ բազմակողմ հանդիպումների անխուսափելի հնարավորությունների հետ։
Մեծ Բրիտանիայում վերջին պետական հուղարկավորությունը տեղի էր ունեցել 1965-ին՝ նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի մահից հետո։ 112 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Դուայթ Էյզենհաուերը, Շառլ դը Գոլը եւ ինքը՝ Եղիսաբեթ թագուհին, ներկա էին պատարագին Սուրբ Պողոսի տաճարում, որին հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հետեւում էր մոտ 350 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Թեեւ հուղարկավորությունը տեղի ունեցավ Սառը պատերազմի գագաթնակետին, Խորհրդային Միությունը դրանց ուղարկել էր փոխվարչապետին։
Այսպիսի իրադարձությունների շուրջ դիվանագիտություն, անկասկած, հնարավոր է։ 1979-ին ԻԻՀ-ի կողմից սպանված թագուհու ազգականի՝ Լուի Մաունթբեթենի հուղարկավորությունից անմիջապես հետո Թետչերը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց իր իռլանդացի գործընկեր Ջոն Լինչի հետ երկու երկրների միջեւ բարձր լարվածության ժամանակահատվածում։ Հանդիպումը «յուրատեսակ նախերգանք» դարձավ «Ավագ ուրբաթի» խաղաղության համաձայնագրի համար։
Սակայն Քամփֆները կարծում է, որ այս անգամ առաջնորդները պետք է զգույշ լինեն ցանկացած մասնավոր զրույցի կամ հանդիպման ժամանակ, իսկ պետության ղեկավարի հուղարկավորության արարողակարգն ավելի խիստ կլինի։
Առաջնորդները նաեւ պետք է զգույշ լինեն՝ հանգուցյալ միապետին ակամա ստվերում չթողնելու եւ ուշադրություն չգրավելու համար այնպիսի գործողություններով, որոնք կարող են անհարգալից համարվել: Դեռ թարմ են Դանիայի նախկին վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի եւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ Յոհանեսբուրգում Մանդելայի հիշատակի արարողության ժամանակ արված սելֆիի մասին հիշողությունները։
Միջոցառումը Լիզ Թրասի համար առանցքային առաջնորդների հետ «քաղաքավարի ծանոթությունների պահ» կդառնա, ասել է Քամփֆերը, ինչը պետք է կարեւոր լինի հենց այս ամսվա սկզբին նշանակված վարչապետի համար։ Սակայն նա նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը «չի ցանկանա, որպեսզի իրեն տեսնեն աշխարհի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները քննարկելիս՝ հաշվի առնելով պահի նրբությունը»:





























