Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է հաջորդ ամիս ընդլայնել Չինաստան կիսահաղորիչների մատակարարումների սահմանափակումները, որոնք օգտագործվում են արհեստական բանականության գործիքների  եւ միկրոսխեմաների արտադրության համար, տեղեկացրել է Reuters-ը։

Առեւտրի նախարարությունը մտադիր է հրապարակել նոր կանոններ, որոնք հիմնված կլինեն սահմանափակումների վրա, որոնց մասին այս տարվա սկզբին նամակներով տեղեկացվել էր ամերիկյան երեք ընկերությունների՝ KLA Corp (KLAC.O), Lam Research Corp (LRCX.O) եւ Applied Materials Inc (AMAT.O)։

Նամակներում նշվել էր չինական ֆաբրիկաներում, որոնք արտադրում են կիսահաղորդիչներ՝ 14 նանոմետրից փոքր տեխպրոցեսորով, միկրոսխեմաների արտադրության համար սարքավորումներ արտահանելու արգելքի մասին, եթե վաճառողները չունենան առեւտրի նախարարության լիցենզիաները։

Որոշ աղբյուրներ տեղեկացրել են, որ կանոնները, հավանաբար, ներառելու են լրացուցիչ միջոցներ Չինաստանի դեմ։ Սահմանափակումները կարող են եւ փոխվել, իսկ կանոնները հրապարակվել են ավելի ուշ, քան սպասվում էր։

Այսպես կոչված «տեղեկատվական» նամակները թույլ են տալիս առեւտրի նախարարությանը շրջանցել կանոններ գրելու երկարատեւ պրոցեսը եւ արագ վերահսկման միջոցներ մտցնել։

Աղբյուրներից մեկն ասել է, որ կանոնները կարող են լիցենզիոն պահանջներ դնել Չինաստան նպատակային չիպեր պարունակող արտադրանքի մատակարարման վրա։