Գերմանիան պետք է կատարի երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսով ավելացնելու ՆԱՏՕ-ի նպատակը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամը սպառվի: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։

«ՀՆԱ-ի երկու տոկոսը՝ մեր անվտանգության համար… մեզ այս գումարն անհրաժեշտ է առանց որեւէ «եթե»-ի եւ «բայց»-ի, եւ դա մեզ պետք է երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի մեր գործադրած ջանքերն ապարդյուն չլինեն»,- ասել է Լամբրեխտը: «Մենք պետք է կանխենք մի իրավիճակ, երբ մի քանի տարի հետո չենք կարողանա մեզ թույլ տալ այն սարքավորումների սպասարկումը, որոնք հիմա գնում ենք։ Մենք ստիպված կլինենք ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ անվտանգությունը կրկին «պետության հիմնական մտահոգությունը» եւ հաջողության հիմքը կդառնա քաղաքականության շատ այլ ոլորտներում: Նա հայտարարել է, որ Բունդեսվերն ապագայում ավելի կարեւոր դեր կխաղա. այն պետք է որպես «մեր ընդհանուր շահերի ծառայությունների կենտրոնական մարմին» դիտվի: Նա որպես օրինակ նշեց Ուկրաինան. այն գոյություն ունի միայն «որովհետեւ կարող է իրեն պաշտպանել ռազմական միջոցներով»:

2022-ին գործող պաշտպանության անհրաժեշտությունն այլեւս տեսություն չէ, այլ իրականություն եւ «գոյության հիմնարար անվտանգության» խնդիր։