Անկարան նորից Հունաստանին մեղադրել է «սադրանքի» մեջ՝ կրկին սպառնալիքներ հնչեցնելով։

«Մինչ մենք փորձում ենք հարգել մեր հարեւանական իրավունքներն Էգեյան ծովի երկու կողմում, Հունաստանը նախկինի պես շարունակում է իր սադրանքները։ Եթե արկածախնդրություն սկսեք ուրիշի անունից, հետեւանքներ կկրեք, ինչպես եւ անցյալում։ Սա նախազգուշացում է մեր հարեւան Հունաստանին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հունաստանին կոչ է արել ուրիշների «գործիք» չլինել եւ «դադարեցնել սադրանքները», տեղեկացրել է «Անադոլուն»։