Սեպտեմբերի 2-ին և 3-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ «Դատաֆեստ Երևան» երրորդ ամենամյա միջազգային համաժողովը։ Համաժողվի գործընկերներից էր նաև «Ֆիլիպ Մորրիս»-ի PMI Science Գիտահետազոտական կենտրոնը, որը մեծ ներդրում ունի Հայաստանում Տվյալագիտության զարգացման գործում և կարևորում է նման ծրագրերի առկայությունը։ PMI Science Գիտահետազոտական կենտրոնը նման նախաձեռնություններին աջակցելուց բացի նաև առաջարկում է տարբեր գիտական աջակցման ծրագրեր ոլորտի մասնագետների և հետազոտական խմբերի համար։ «Դատաֆեստ Երևան»-ը մեքենայական ուսուցմանը նվիրված կոնֆերանս է, որի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտը և արտերկրի մասնագետների համար ստեղծել հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։
Այս տարի ամենամյա համաժողովը համախմբել է ոլորտի 600-ից ավելի մասնագետների և 30-ից ավելի բանախոսների։ Երկու օր տևած դասախոսությունների ընթացքում բանախոսները քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, տվյալագիտությունը, տվյալների ճարտարագիտությունը և MLOps թեմաներին վերաբերող խնդիրները, գործիքներն ու առանձնահատկությունները։
«Այս անգամ կոնֆերանսը ավելի մեծ հանրայնություն է վայելում, մասնակիցնելի քանակն էլ գրեթե երկու անգամ ավել է։ Խոսնակների քանակը ևս ավելացել է, և հարկ է առաջացել ևս մեկ լսարան ավելացնել՝ ելույթներն ավելի հասանելի դարձնելու համար»,- նշում է «ԴատաՖեսթ Երևան» կոնֆերասի համակազմակերպիչ Զավեն Նավոյանը։
Կոնֆերանսին աջակցել են մի շարք կազմակերպություններ, որոնց մի մասն էլ ներկայացրել է իր խոսնակներին։ Նրանց թվում են «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության Ինժեներական թիմի ղեկավար Լեանդրո Լոոսը, Գլխավոր տվյալագետ Դինեշ Պոթինենին և Առաջադեմ Վերլուծությունների Ղեկավար Ռիկարդ Սանդստրոեմը։ Մասնագետները ներկայացրել են «Առաջադեմ Վերլուծությունների միջավայրի սանդղակավորման քայլերը տվյալների ուսւմնասրիության համար» թեմայով դասախոսությունը։
Լեանդրո Լոոսի խոսքով՝ տվյալագիտությունն առանցքային դեր ունի բիզնեսում․ «Ամենօրյա գործունեության ու որոշումների կայացման գործընթացներում առաջադեմ վերլուծությունը շատ օգտակար է և կարող է վճռորոշ դեր խաղալ։ Հայաստանում մեր տեսանկյունը, աշախատելաոճն ու տվյալագիտության մեր հարթակը ներկայացնելը շատ կարևոր է, քանի որ նոր կարծիքներ լսելով՝ մենք հնարավորություն ենք ստանում կատարելագործվել։ Մյուս կողմից՝ Հայաստան գալով՝ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու, թե ինչ հսկայական աշխատանք է կատարում PMI Science Գիտահետազոտական կենտրոնն ու ինչ են անում այլ ընկերությունները «ԴատաՖեստ» կոնֆերանսի շրջանակներում»։
ՖՄԻ ընկերության մյուս ներկայացուցիչը՝ Դինեշ Պոթինենին էլ հավելում է, որ տվյալները դարձել են վճռական ակտիվ ու կարևոր տարբերակիչ շատ ժամանակակից կազմակերպությունների համար․ «Տվյալների ծավալի ու տեսակների աճի հետ մեկտեղ՝ առանցքային նշանակություն ունի դրանք ճիշտ կազմակերպելն ու վերլուծելը։ «Ֆիլիպ Մորրիս»-ի նման միջազգային ընկերության համար սա նշանակում է համոզվել, որ յուրաքանչյուր տվյալագետ ժամանակին հասանելիություն ունենա տեղկատվությանը՝ մշակելու ՄՈՒ մոդելներ և դրանք տեղակայելու բիզնեսի համատեքստում՝ արժեքներ ստեղծելու համար։ «ԴատաՖեստ» կոնֆերանսի նման միջոցառումները ոչ միայն օգտակար են այլ ընկերությունների ու ՄՈՒ մասնագետների հետ մտքերի փոխանակման, այլ նաև ՖՄԻ-ի նման միջազգային ընկերություններում տվյալագիտության օգտագործման վերաբերյալ փորձի փոխանակման համար»։
Ամփոփելով համաժողովը՝ PMI Science Գիտահետազոտական կենտրոնի Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը նշեց․ «Մեզ համար շատ առաջնային և կարևոր է Տվյալագիտության ոլորտում նման նախաձեռնություններին աջակցելն ու մասնակցությունը, և մենք իրապես կարևորում ենք տեղական առաջատար կառույցների և ընկերութունների հետ մեր համագործակցությունները, նպատակ ունենալով նպաստել ոլորտի արագ աճին ու հնարավորությունների ընդլայնմանը։ PMI Science գիտահետազոտական կենտրոնում իրականացվող միջազգային նախագծերում մենք մշտապես փորձում ենք ներգրավվել տեղի ընկերւթյուններին և մասնագետներին՝ փորձելով ստեղծել հարթակ և հնարավորություն ոլորտի ընկերությունների ու մասնագետների համար՝ ծանոթանալու Տվյալագիտության միջազգային փորձին և այն կիրառելու ներքին տնտեսության առաջընթացի պոտենցյալի ընդլայնման համար»։
Համաժողովի շրջանակում ելույթ ունեցան նաև խոսնակներ HuggingFace, DeepMind, eBay, NVIDIA և այլ առաջատար կազմակերպություններից, ներկայացնելով տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։
Գործընկերական նյութ






























