Անկարան Կիեւից պարզաբանումներ է խնդրել Ուկրաինայում թուրք գործարարների եւ բանկերի դեմ սկսված արշավի առնչությամբ, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով թուրքական Aydınlık-ը։
Դիվանագիտական աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Կիեւում Թուրքիայի դեսպանատունն ուշադիր հետեւում է այս հարցին։
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Կիեւը թուրք գործարարների եւ բանկերի դեմ պատժամիջոցների սահմանման արշավ է սկսել։ Դա պայմանավորված է նրանով, որ Անկարան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների նախաձեռնած սահմանափակումներին։
Խոսքը, մասնավորապես, բանկերի մասին է՝ Ziraat Bankasi, İş Bank եւ Credit Europe Bank։
Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտնել էր, որ Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը ստուգում է երկրում թուրք ձեռնարկատերերի եւ Ռուսաստանի հետ համագործակցող բանկերի դեմ պատժամիջոցներ կիրառելու արշավի մասին տեղեկատվությունը։





























