Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Դանիան, Բելգիան եւ Նիդեռլանդները ռուս զբոսաշրջիկներից վիզաների տրամադրման փաստաթղթեր չեն ընդունում, նշվել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հաղորդագրությունում։
Որոշ երկրներ, սակայն, շարունակում են վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին։ ԵՄ լոյալ երկրների ցուցակում (որոնք մինչ ներկա պահը ձեւակերպել եւ շարունակում են ընդունել վիզաների փաստաթղթեր տուրիստական ուղեւորությունների համար) են Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Ֆրանսիան, Հունգարիան եւ Կիպրոսը (ազգային վիզա, ոչ թե Շենգեն)։
Բայց տարբեր պատճառներով (օրինակ, հյուպատոսությունների հաստիքային թվաքանակի կրճատման) ռուսաստանցիների վիզային հայտարարությունների դիտարկման ժամկետներն արդեն ավելացել էին՝ մինչեւ ԵՄ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի չեղարկումը։ Փաստաթղթերի դիտարկումը միջինը տեւում է չորս շաբաթ, բայց իրավիճակը խիստ տարբեր է՝ կապված տարբեր հյուպատոսությունների հետ։ Մոսկվայում Հունգարիայի հյուպատոսությունն, օրինակ, վիզան միջինը ձեւակերպում է 15 օրացուցային օրում, Հունաստանի հյուպատոսությունը՝ 2,5 շաբաթում։ Ընդ որում՝ որոշ զբոսաշրջիկներ հունական հյուպատոսությունում բոլոր ընթացակարգերն անցնում էին 5 օրում։





























