Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով տաջիկ սահմանապահ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Չորեքշաբթի առավոտյան տաջիկ-ղրղզական սահմանին Վորուխի շրջանում (Սողդի շրջան) տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում մի տաջիկ սահմանապահ է զոհվել, կան մի քանի վիրավորներ, որոնք տեղափոխվել են տեղի հիվանդանոց, հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այժմ կրակոցները դադարել են։