Ղրղըզստանը հայտնում է Տաջիկստանի հետ սահմանին մեկ օրվա ընթացքում երրորդ փոխհրաձգության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 15.08-ին Բատկենի շրջանի Պասկի-Արիկ շրջանում Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել Ղրղըզստանի Բատկեն սահմանային ջոկատի սահմանապահների ուղղությամբ։
Տաջիկական կողմը ղրղըզական կողմին մեղադրել է Տաջիկստանի սահմանային կետի անհիմն գնդակոծման մեջ։
Պաշտոնական տվյալներով՝ Ղրղըզստանում փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է երկու սահմանապահ, Տաջիկստանում կա մեկ զոհ եւ երկու վիրավոր։





























