Առնվազն ինը մարդ է մահացել Գվատեմալայի արեւմտյան Կետցալտենանգո քաղաքում մեծ ռոք համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին:
Գվատեմալայի Արեւմտյան տարածաշրջանային հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ մահացածների թվում 12-ամյա երկու երեխաներ կան։ Նա հավելել է, որ վիրավորվել է վեց մարդ։
Ականատեսների վկայությամբ՝ այն դահլիճը, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը, ընդամենը երկու ելք է ունեցել։
Տեղական ԶԼՄ-ները համերգը բնութագրել են որպես ամենամյա միջոցառում, որը համընկնում է երկրի Անկախության օրվա հետ:





























