Հետազոտողները 380 միլիոն տարվա հնությամբ սիրտ են հայտնաբերել՝ քարացած նախապատմական ձկան մարմնի մնացորդներում:

Մասնագետների կարծիքով այն ցույց է տալիս արյունը մղող օրգանների էվոլյուցիայի առանցքային պահը, որոնք հայտնաբերված են բոլոր ողնաշարավորների, այդ թվում՝ մարդկանց մոտ: Սիրտը պատկանում է gogo անունով հայտնի անհետացած տեսակի ձկանը:

Հայտնի է, որ քարացած ձկների մարմնից պահպանվում են ոսկորները, սակայն Հարավավրիկյան Քիմբերլի քաղաքում հանքանյութերը պահպանում են ձկան ներքին օրգաններից շատերը՝ ներառյալ լյարդը, ստամոքսը, աղիքները եւ սիրտը: