Չինաստանում մի ընկերություն հրաժարվում է աշխատանքի ընդունել մարդկանց, որոնց հեռախոսահամարները վերջանում են 5 թվով, գրում է Oddity Central պորտալը՝ նշելով, որ ընկերության ղեկավարությունը կարծում է, որ դա անհաջող թիվ է։

Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը Գուանդուն նահանգում գործող մի ընկերության մասին է։ Ընկերության ղեկավարը հրաման է տվել աշխատանքի չընդունել այն մարդկանց, որոնց հեռախոսահամարները վերջանում են 5-ով։ Ղեկավարը կարծում է, որ սա անհաջող թիվ է եւ իր համար խնդիրներ կառաջացնի։

Ջիմենջուն անունով մի բլոգեր բացատրել է, որ աշխատանքի տարօրինակ պայմանները, ամենայն հավանականությամբ, ներշնչված են հին չինական տեքստից, որի համաձայն հինգ թիվը համարվում է անբարենպաստ: