Նեպալի արեւմտյան հատվածում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքի հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 7 մարդ վիրավորվել է, շաբաթ օրը հայտնել են պաշտոնյաները, քանի որ փրկարարները որոնողական աշխատանքներ էին իրականացնում աղետի վայրում՝ փորձելով գտնել եւս 10 անհետ կորածի, հայտնում է Reuters-ը:

Մայրաքաղաք Կատմանդուից մոտ 450 կիլոմետր դեպի արեւմուտք գտնվող Աչխամ թաղամասում ցեխի տակ թաղված հինգ տների փլատակների տակից փրկարարները մահացածների եւ վիրավորների են դուրս բերել, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Դեն Բահադուր Կարկին։

Պաշտոնյաները հայտնել են, որ տւոժածները շտապ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Ջրհեղեղներ եւ սողանքներՆեպալի բարձրլեռնային շրջաններում  հաճախ են տեղի ունենում, հատկապես՝ հունիսից սեպտեմբեր ընկած ամենամյա մուսոնային անձրեւների ժամանակ։

Այս տարի երկրում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել, եւս 12-ը, ըստ պաշտոնական տվյալների, անհետ կորած է համարվում։