Չեխիայի համար ծովային ճանապարհով Նիդեռլանդների ՀԲԳ տերմինալում ստացվել է ամերիկյան հեղուկացված բնական գազի առաջին խմբաքանակը։ Այս մասին տեղեկացրել է Չեխական ռադիոն՝ հղում կատարելով Չեխիայի CEZ էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Ռոման Գազդիկին։

«Ամերիկյան ՀԲԳ-ի առաջին խմբաքանակը Չեխիայի համար նիդեռլանդական Էմսհավեն քաղաքի ծովային տերմինալ հասցրել է լցանավը։ Այդ լողացող տերմինալի հզորությունների մեկ երրորդը վերջերս վարձակալել էր Չեխիան 10 տարով, CEZ-ի միջոցով»,- նշելէ Գաձիկը։

Նրա խոսքով՝ մինչեւ 2022թ. վերջ ծովային տերմինալ պետք է գա եւս յոթ լցանավ։ Իսկ այս լցանավը բերել է 100 մլն խորանարդ մետր գազ։

Հրապարակման մեջ նաեւ նշվել է, որ Չեխիան կարող է Էմսհավենի ծովային տերմինալում պահել 3 մլրդ խորանարդ մետր ՀԲԳ։ Դա մեկ տարում երկրի սպառման ծավալի մոտ մեկ երրորդն է։