Ռուսաստանին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի միացման մասին քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ից 27-ը։ Այս մասին հայտնում է ԼԺՀ  կառավարության Telegram ալիքը, որը հղում է անում հանրապետության Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոյին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լուգանսկի ժողովրդական հանրապետության՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 23-ից 27-ը»,-ասվում է հրապարակման մեջ։

Նույն օրը քվեարկություն տեղի կունենա նաեւ ԴԺՀ-ում։