Թալիբների արտակարգ իրավիճակների նախարարությունն Աֆղանստանի նահանգներից մեկում բռնկված հրդեհների մեջ մեղադրել է ջիններին։ Այս մասին հայտնում է Shafaqna գործակալությունը՝ վկայակոչելով բնական աղետների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Նասեեմ Հաքքանիի խոսքերը։

Նրա խոսքով՝ կենտրոնական Մայդան-Վարդակ նահանգի Չակ թաղամասում բռնկված հրդեհներում, որտեղ մի քանի օրվա ընթացքում այրվել է առնվազն չորս տուն, մեղավոր կարող են լինել «չար ոգիները», մասնավորապես՝ ջինները։ Թալիբները դեպքի վայր հանձնաժողով են ուղարկել՝ մանրամասները ճշտելու համար։ Պատվիրակության կազմում կան կրոնագետներ։

Sputnik Աֆղանստանի փոխանցմամբ՝ Աֆղանստանի Ջոուզջան նահանգի Ֆայզաբադ շրջանում 25 օրվա ընթացքում այրվել է ավելի քան 200 տուն։ Ավելի քան հազար ընտանիք մնացել է անօթեւան։