Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նոր մարտավարության եւ հատուցման նոր ծրագրի մասին։

«Վերջ։ Անցնենք ուկրոնացիների դեմ հատուկ գործողության նոր մարտավարությանը։ Մենք այլեւս չենք պատրաստվում նրանց հետ գործ ունենալ։ Բոլոր մանրամասները քննարկել ենք Չեչնիայի Հանրապետության օպերատիվ շտաբի պետ Մուհամմեդ Դաուդովի հետ: Հակառակորդը շուտով կբախվի հատուցման նոր պլանի իր համար ծանրագույն հետեւանքներին»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

«Մեր բոլոր նախկին գործողությունները հիմա նրանց մանկական չարաճճիություններ կթվան։ Բանդերականներ, քեզ քիչ ժամանակ է մնացել հանգստի համար, հետո շատ-շատ վատ կլինի։ Ընդունեք այս խոսքերը ինչպես ուզում եք, վարվեք դրանց հետ ինչպես ուզում եք, բայց հիշեք դրանք այնպես, ինչպես անգիր եք արել «ԱՀՄԱԴԸ ՈՒԺ Է» կարգախոսը։ Կբերի միայն նրանց բախտը, ովքեր այս ուղերձին կվերաբերվեն որպես իրենց համար ոչ բարի նշանի եւ հավասարակշռված եզրակացություններ կանեն հանուն փրկության: Պատրաստվեք եւ ուշադիր ձեր շուրջը նայեք»: