Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջուկային շանտաժը կարող է շրջվել նրանց դեմ, ովքեր դա իրականացնում են։
Պուտինի խոսքով՝ «քամու վարդը» կարող է շրջվել այս շանտաժի կազմակերպիչների դեմ։
«Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ։ Մեր պատմական ավանդույթի, մեր ժողովրդի ճակատագրի մեջ է կանգնեցնել նրանց, ովքեր համաշխարհային տիրապետության են ձգտում, ովքեր սպառնում են մասնատել եւ ստրկացնել մեր Հայրենիքը»,- հայտարարել է Պուտինն իր ուղերձում.





























