Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է հրամանագիր այս տարվա նոյեմբերի 20-ին արտահերթ նախագահական ընտրությունների նշանակման մասին, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«2022թ. նոյեմբերի 20-ին նշանակել Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ»,- ասված է հրամանագրի տեքստում։