ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք ՌԴ-ից դեպի օկուպացված Հյուսիսային Կիպրոս ուղիղ չվերթների բացման հարցը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Reuters-ը։

«Եթե Ռուսաստանից ուղիղ թռիչքներ սկսվեն դեպի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, մենք, իհարկե, ուրախ կլինենք»,-թուրքական NTV-ն մեջբերում է Էրդողանի խոսքը։

Նա նշել է, որ զբոսաշրջության աճը կհանգեցնի «տնտեսության լուրջ աճի»։