Վիկտոր Օրբանը խոսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները «ոչ ուշ, քան մինչեւ տարեվերջ» վերացնելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր «Ֆիդես» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Daily Hungary-ն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը լոկալ հակամարտություն չէ, պատժամիջոցներն այն վերածել են համաշխարհային տնտեսական պատերազմի։ Օրբանը կարծում է, որ պատերազմը կշարունակվի այս եւ հաջորդ տարի։ Նա նշել է, որ տնտեսական դժվարությունների հետեւում կանգնած են Բրյուսելի պատժամիջոցները։ Հունգարիայի վարչապետն ասել է, որ եթե պատժամիջոցները հանվեն, գներն անմիջապես կնվազեն, գնաճը նույնպես կընկնի։

Օրբանն ասել է, որ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի Եվրոպան չեղարկի պատժամիջոցները ոչ ուշ, քան մինչեւ տարեվերջ։ Նա կրկնել է, որ պատժամիջոցները վնասում են ոչ թե Ռուսաստանին, այլ Եվրոպայի ժողովուրդներին։