Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի մեծ հաղթողը. ԱՄՆ-ի տնտեսությունը։ Պողպատ, պարարտանյութ եւ տնտեսական ակտիվության այլ հումք արտադրող եվրոպական ընկերությունները, որոնք տուժել են գազի գների աճից, իրենց գործունեությունը տեղափոխում են ԱՄՆ՝ էներգիայի ավելի կայուն գներով փւ կառավարության աջակցությամբ, գրում է WSJ-ը։

Քանի որ էներգիայի կտրուկ տատանվող գները եւ մատակարարման շղթայի մշտական ​​խնդիրները սպառնում են Եվրոպային, ինչը, ըստ որոշ տնտեսագետների նախազգուշացումների, կարող է ապաարդյունաբերականացման նոր դարաշրջան դառնալ, Վաշինգտոնը մի շարք խթաններ է հրապարակել արտադրության եւ կանաչ էներգիայի համար: Ղեկավարներն ասում են, որ խաղադաշտը գնալով թեքվում է հօգուտ ԱՄՆ-ի, հատկապես այն ընկերությունների համար, որոնք խաղադրույք են կատարում քիմիական նյութերի, մարտկոցների եւ այլ էներգատար ապրանքների արտադրության նախագծերի վրա:

Վերլուծաբանների խոսքով՝ մինչ ԱՄՆ տնտեսությունը ռեկորդային գնաճի, մատակարարման շղթայի խափանման եւ դանդաղեցման մտավախությունների է բախվում, այն համեմատաբար ուժեղ է դարձել համավարակից հետո, քանի որ Չինաստանը շարունակում է զրոյական Covid-ի իր քաղաքականությունը, իսկ Եվրոպան ապակայունացվում է պատերազմով, նշում են վերլուծաբանները: Վաշինգտոնի նոր ծախսերը ենթակառուցվածքների, միկրոչիպերի եւ կանաչ էներգիայի նախագծերի ոլորտում մեծացրել են ԱՄՆ-ի գործարար գրավչությունը: