Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններում լուծել ենք միլիարդավոր դոլարների հարցեր, հայտարարել է Բեռլառուսի նախագահ Ալեքսանդր  Լուկաշենկոն, հաղորդում է «ԲԵԼԹԱ»-ն։

«Մենք Չինաստանի հետ լուծել ենք միլիարդավոր դոլարների հարցեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական հարցեր»,-ասել է նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ «Պոլոնեզ» բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արտադրության մասին հարցն առաջին անգամ քննարկվել է նման գագաթաժողովի շրջանակում։

Նա հավելել է, որ հարցեր է քննարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։