Հայաստանի անկախության օրվան նվիրված շքերթին ներկայացվելու են 20 տարվա աշխատանքն ու զինված ուժերի պատրաստության արդյունքները: Այդ մասին օգոստոսի 30-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի զորամասերից մեկը կատարած այցի շրջանակներում:

Հարցին, լինելո՞ւ է արդյոք Հայաստանի շքերթը համարժեք պատասխան Բաքվում կայացած շքերթին, Օհանյանն ընդգծել է, թե այն առաջին հերթին համարժեք է լինելու, երկրորդ, շքեթով չի որոշվում զինված ուժերի մարտունակությունը: Նա ընդգծել է, որ հարցը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է:

«Ադրբեջանն արագ զինվում է, իսկ մենք բարձրացնում ենք անձնակազմի որակն ու պատրաստությունը, քանի որ չպատրաստված մարդու ձեռքին ամենաժամանակակից զենքը ոչ ավելին է, քան մետաղի ջարդոնը: Մենք տեսել ենք քանակական գերազանցության արդյունքը: Հայկական ստորաբաժանումների հմուտ գործողությունների արդյունքում սպառազինությունը հայտնվում էր մեր ձեռքում»: