Քենիայում երկու տարի տեւած սաստիկ երաշտը ոչնչացրել է աշխարհի ամենահազվագյուտ զեբրերի 2 տոկոսին եւ ավելացրել է փղերի մահերը, գրում է CNN-ը:
Կենդանիների, այդ թվում՝ ընձուղտների եւ տնային անասունների փտող դիակները սովորական են դարձել հյուսիսային Քենիայում, որտեղ աննախադեպ երաշտը սպառում է առանց այդ էլ սպառված սննդի եւ ջրի պաշարները: Գրեւի զեբրը, որն աշխարհում ամենահազվագյուտն է, ամենաշատն է տուժել երաշտի պատճառով:
Grevy's Zebra Trust-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Բելինդա Լոու ՄակՔին CNN-ին ասել է, որ այդ տեսակի մահացության մակարդակը կաճի միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում զգալի տեղումներ չլինեն:
«Եթե անձրեւների մոտեցող սեզոնը չհաջողվի, Գրեւի զեբրերին քաղցած մահվան շատ լուրջ վտանգ է սպառնում»,- ասել է նա: «Հունիսից ի վեր մենք կորցրել ենք 58 Գրեւի զեբր, եւ երաշտի ուժեղացմանը զուգընթաց մահերն աճում են»:
Երաշտը սպանում է նույնիսկ իր հանդեպ ամենադիմացկուն կենդանիներին։ Դրանցից մեկը ուղտն է, որը, ինչպես գիտեք, կարող է երկար ժամանակ դիմանալ առանց ջրի։
«Ուղտերն արժեքավոր ռեսուրս են այս տարածաշրջանի շատ մարդկանց համար»,- CNN-ին ասել է Արեւելյան Աֆրիկայում փախստականների նորվեգական խորհրդի արտակարգ իրավիճակների արձագանքման մենեջեր Սյուզ վան Մեգենը: «Քենիայի անապատներն այժմ լցված են նրանց դիակներով»,- հավելել է նա:
Քենիան գտնվում է անձրեւների իր հինգերորդ անհաջող սեզոնի շեմին, եւ նրա չափագետները կանխատեսել են, որ «անձրեւների սեզոնը ավելի չոր կլինի, քան լինում է ըստ միջին ցուցանիշների»:
Բնապահպանները մտահոգված են, որ անհետացող շատ ավելի շատ տեսակներ կմեռնեն:
«Եթե հաջորդ անձրեւները չլինեն, մենք կարող ենք փղերի մահացության զգալի աճ ունենալ»,- ասել է «Փրկեք փղերին» քենիական բնապահպանական կազմակերպության ղեկավար Ֆրենկ Փոուփը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են նախիրները բաժանվում ամենափոքր խմբերի,- ասել է նա,- ձագերին լքում են, իսկ տարեց փղերը մեռնում են: Առանց անձրեւի, շուտով մյուսները կհետեւեն նրանց»:
Երաշտի շրջանը շարունակվում է, եւ անհետացման սպառնալիքի տակ գտնվող մյուս վայրի կենդանիները նույնպես արագորեն մահանում են:




























