Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար, երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն Առողջապահության եւ բուժական արդյունաբերության աշխատողների օրվա նախօրեին ավարտել է «Թուրքմենստանի դեղաբույսերը» գրքի 14-րդ հատորը։ Այս մասին տեղեկացրել է «Нейтральный Туркменистан»-ը։

Կառավարության նիստի ժամանակ պետության ղեկավար Սերդար Բերդիմուհամեդովը տեղեկացրել է, որ կառավարության բոլոր անդամներին կբաժանվի գրքի մեկական օրինակ։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ստեղծագործությունների՝ Թուրքմենստանի ԱԳՆ-ում բացված էլեկտրոնային գրադարանի տվյալներով, քաղաքական գործիչը գրել է տարբեր թեմաների նվիրված ավելի քան 70 գիրք։

Վերջերս իր հեղինակային հոնորարներով նա կազմակերպել է տոնական ճաշկերույթ նոր մզկիթի կառուցման տեղում։

Թուրքմենստանը սահմանակից է Աֆղանստանին եւ Իրանին հարավում, Ղազախստանին եւ Ուզբեկստանին՝ հյուսիսում։ Արեւմուտքում նրա ափերը ողողում է Կասպից ծովը, Համաշխարհային օվկիանոս ելք չունի։ Թուրքմենստանն աշխարհում չորրորդ երկիրն է բնական գազի պաշարներով, մասնավորապես՝ նրան է պատկանում աշխարհում մեծությամբ երկրորդ «Գալկինիշ» գազի հանքավայրը։ Երկրի կլիման խիստ չորային է։