Նիգերիայում երկու տղամարդ ձերբակալվել է 40-ամյա տղամարդուն սպանելու եւ մարմինը մասնատելու մեղադրանքով...

Նիգերիայում ձերբակալվել է տեղի երկու բնակիչ՝ 40-ամյա տղամարդուն սպանելու եւ նրա մարմինը մասնատելու մեղադրանքով, տեղեկացրել է Daily Post-ը։

Իրավապահ մամիններ են դիմել զոհի հարազատները։ Նրանք պատմել են, որ տղամարդը դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել։ Կասկածի տակ է ընկել 21-ամյա մի երիտասարդ, նա ոստիկանությանն օգնել է գտնել իր 29-ամյա հանցակցին։

«Հարցաքննության ժամանակ կասկածյալները խոստովանել են, որ առեւանգել են տղամարդուն, բռնի տարել թփերի մեջ, սպանել եւ մասնատել նրա մարմինը։ Նրանք պատմել են, որ կախարդը, որի հետ կապվել են սոցցանցով, նրանց կարգադրել է նման դրամական ծես կատարել»,- նշել են իրավապահները։

Նրանց հարկավոր էին մարդկային օրգաններ մոգական ծեսի համար, որը հանցագործներին հաջողություն պետք է բերեր։

Զոհի մարմնի մասերն առայժմ չի հաջողվել գտնել։ Կատարվածի փաստով հետաքննություն է կատարվում։