Վաշինգտոնում կրակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա։ Միջադեպի կապակցությամբ դիվանագիտական ​​առաքելությունն անմիջապես տեղյակ է պահել ԱՄՆ համապատասխան կառույցներին, հակառակ կողմին ներկայացվել են տեսախցիկի ձայնագրություններ։ Միջադեպի հետ կապված  երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, նրան հայտնել են ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու դժգոհությունը եւ պահանջել են ապահովել Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։