Կլիմայի փոփոխությունը՝ Ամերիկայի եւ Մադագասկարի տարածքում բնակվող լեմուրներին եւ կապիկներին ստիպում է ծառերից իջնել գետնին՝ ջուր, սնունդ եւ ապաստան փնտրելու համար: Այսպիսով, նրանք հարմարվում են փոփոխված պայմաններին, սակայն մարդկանց ներկայությունը խանգարում է նրանց գոյատեւման նոր ռազմավարություն կիրառելուն:
Այս եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, ովքեր 150 հազար ժամ տեւողությամբ տեսագրություններ են դիտել լեմուրների 15 եւ կապիկների 32 տեսակների պահվածքի վերաբերյալ՝ 68 վայրերում, գրում է Independent-ը։
Գիտնականները պարզել են, որ պրիմատները, որոնք ապրում են ավելի տաք տարածքներում, զգալիորեն հարմարվել են նոր պայմաններին. նրանք երկար ժամանակ են անցկացնում գետնի վրա:
Պրիմատների սոցիալական խոշոր խմբերը, որոնց սննդակարգում քիչ մրգեր կան, նույնպես ակտիվորեն տիրապետում են ցամաքային կենսակերպին։
Մարդկային ենթակառուցվածքների մոտ ապրող կապիկները եւ լեմուրները ավելի քիչ են հավանակ է, որ կիջնեն երքեւ:
Ենթադրաբար, սա «նախադապտացիան» է ցամաքային ապրելակերպին:




























