Bentley ընկերությունը մտադիր է շուտով ամենագնաց եւ նոր սպորտային մեքենա թողարկել: Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, այդ մասին հայտնել է Bentley-ի ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը` հավելելով, որ ամենագնացի հիմքում ընկած է լինելու Volkswagen-ի պլատֆորմը, որն օգտագործվում է Porsche Cayenne եւ Audi Q7 մոդելներում:

Ծրագրվում է, որ նոր ամենագնացը վաճառքի կհանվի 2014թ.:

Խոսելով սպորտքարի մասին` Դյուրհայմերն ասել է, թե ավտոմեքենայի նախագիծն արդեն պատրաստ է: Նախատիպը ճչուն դիզայն ունի, բացի այդ, ժամանակակից եւ արագընթաց մեքենա է, գրում է Auto Week-ը: Սպորտքարի հայտնվելու ժամկետների մասին չի հաղորդվում: