«Մեծ յոթնյակի» առաջնորդները առցանց հանդիպում են հրավիրել՝ ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից հետո Ուկրաինային աջակցելու համար։ Չինացի դիտորդները կարծում են, որ Արեւմուտքը, ակնկալելով երկարատեւ պատերազմ՝ Ռուսաստանին թուլացնելու համար, կշարունակի բոցավառել Ուկրաինային՝ ավելի շատ զենք տրամադրելով, եւ պետք է մեղադրվի լարվածության ներկայիս աճի համար:
Չինացի փորձագետների կարծիքով՝ հակամարտության հետագա սրման առանցքային կետերից մեկը Եվրոպայի դիրքորոշումն է, ինչի կապակցությամբ նրանք կոչ են արել չդառնալ ԱՄՆ-ի լիիրավ վասալը, որպեսզի չկորցնեն անկախությունը եւ չվնասեն սեփական շահերը:
G7-ի հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը Ռուսաստանը լայնածավալ հարձակում է գործել ուկրաինական կայանքների վրա՝ «ի պատասխան» Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած մահացու պայթյունի։ Դա տեղի է ունենում նաեւ Եվրոպայում մոտալուտ էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը սասանել է միասնությունը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ զարգացումները տագնապալի են: Չինաստանը համապատասխան կողմերին խրախուսում է գտնել համապատասխան ուղիներ՝ երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով տարաձայնությունները լուծելու համար, եւ Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ եւ շարունակել կառուցողական դեր խաղալ դեէսկալացիայի ջանքերում:
Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների փորձագետը, անանունության պայմանով, Global Times-ին ասել է, որ G7-ի հանդիպումը մասամբ օգնում է ԱՄՆ-ին՝ վերամիավորել իր դաշնակիցներին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ, ինչպես նաեւ Եվրոպայի ներսում առաջացող ճեղքվածքների ֆոնին, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ էներգետիկ չգնաժամով:
Մինչդեռ, ըստ փորձագետի, G7-ի հանդիպումը նպատակ ունի նաեւ մաշել Ռուսաստանին՝ Ուկրաինային շարունակվող ռազմական աջակցություն տրամադրելով: Փորձագետի կարծիքով, Ուկրաինային ռազմական աջակցության ավելացումը կլինի նաեւ Արեւմուտքի պատասխանը՝ Կիեւի վրա Ռուսաստանի հարձակմանը։
Չինացի դիտորդներն ասում են, որ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը պետք է մեղադրվեն լարվածության սրման համար, երբ հրատապ խնդիրը՝ բոլոր կողմերին բանակցային հրադադարի կոչ անելն է:
Արեւելյան Չինաստանի համալսարանի Ռուսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կույ Հենգը նշել է, որ Եվրոպան կարծես կուլ է գնացել ԱՄՆ-ին եւ չի կարողանում որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական շահերից։
Ինչ վերաբերում է առաջիկա օրերին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպմանը, Կույն ասել է, որ, հավանաբար, օրակարգում կլինի Ռուսաստանի «դատապարտելը»՝ հաշվի առնելով, որ Արեւմուտքին շատ քիչ գործիքներ են մնացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտության հետագա միտումին, փորձագետի կարծիքով, ապագայում իրավիճակի սրման աստիճանը կախված է Եվրոպայի դիրքորոշումից։
Նրա կարծիքով, Ռուսաստանի գործողությունները նպատակ ունեն ստիպել Արեւմուտքին, առաջին հերթին Եվրոպային, փոխել իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան խաղացել է իր էներգետիկ խաղաքարտը Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս չդառնա ԱՄՆ լիիրավ վասալ։
Հետագա հնարավոր սցենարները ներառում են Եվրոպայի անկախությունը ԱՄՆ-ից, ինչը վկայում է Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ երկխոսության հնարավորության, ինչպես նաեւ Եվրոպայում պառակտման մասին այն դեպքում, երբ որոշ երկրներ կապվում են ԱՄՆ-ի կառքին, իսկ մյուսներն ընտրում են Ռուսաստանը։





























