Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթը արվեստի աշխարհի այն բազմաթիվ հսկաների թվում է, որոնք այրել են իրենց աշխատանքները: Ինստագրամում միջոցառումը հեռարձակելիս նա իր ստեղծագործություններից 1000-ը այրել է եւ պատրաստվում է այրել եւս հազարավոր արվեստի գործեր։

Սա նրա 10 հազար NFT արժեցող «Արժույթ» նախագծի մի մասն է, որի շրջանակում յուրաքանչյուր ստեղծագործություն մեկ NFT կրիպրոարժույթի է հավասար: Մինչ նախագծի մեկնարկը ստեղծագործությունները վաճառքի էին հանվել 2 հազար դոլարով, ինչը նկարչի գործերի համար մատչելի գին է:

«Շատերը կարծում են, որ ես միլիոնավոր դոլարների արժողությամբ արվեստ եմ վառում, սակայն դա ճիշտ չէ։ Ես ավարտում եմ այս ֆիզիկական ստեղծագործությունների փոխակերպումը nfts-ի՝ այրելով ֆիզիկական տարբերակները»,- գրել է Հերսթը Instagram-ի իր հրապարակմանը կից։