Ջինսե տաբատը, որը հագել են 19-րդ դարում եւ որի վրա ռասիստական կարգախոս կար, աճուրդում վաճառվել է 76 000 դոլարով։
Վինտաժային հագուստի 23-ամյա հավաքորդ Քայլ Հաուփերը Սան Դիեգոյից գնել է 1880-ականների հազվադեպ ջինսե տաբատ Նյու Մեքսիկոյի Durango Vintage Festivus աճուրդում։
«Վինտաժային ջինսե գործվածքի հավաքածուի Սուրբ Գրաալ» անվանված ջինսե տաբատը հայտնաբերվել է մի քանի տարի առաջ լքված հանքավայրում եւ համարվում է այդ դարաշրջանի Levi’s ամենահին տաբատներից մեկը։
Դրա վրա կա ռասիստական կարգախոս, որը բնորոշ էր այդ ժամանակներին։ Գրպանի ներսամասում գրված է. «միակ տեսակը, որն արվել է սպիտակամորթ լեյբորիստների կողմից»՝ ռասիստական կարգախոս, որն օգտագործվել է ԱՄՆ-ում հակաչինական խտրականության ժամանակ, տեղեկացրել է Wall Street Journal-ը։




























