Շոտլանդացի գիտնականները վերլուծել են 1800-ականների արդյունաբերական ցուցանիշները, օդերեւութաբանական զեկույցները եւ արխիվային այլ տվյալներ եւ եզրակացրել են, որ 200 տարի առաջ Անգլիայի անցումը գոլորշու էներգիայի կարող էր պայմանավորված լինել հաճախակի երաշտներով, որոնք սպառնում էին արդյունաբերության զարգացմանը, գրում է Science Daily-ն:
Համարվում էր, որ արդյունաբերական հեղափոխության ժամանակ Անգլիան հիդրոէներգետիկայից հրաժարվել է երկուսից մեկ պատճառով՝ գոլորշու էներգիան էժանացել է, սպառվել են առկա ջրային պաշարները, այսինքն սկսել են չբավարարել «աշխատող գետերը»։
Նոր հետազոտության հեղինակները երկու ենթադրություններն էլ հերքել են։ Նրանք պարզել են, որ պատճառը հաճախակի երաշտներն ու տեղումների սեզոնային տատանումներն են եղել: Դրանց պատճառով արդյունաբերողները եւ ֆերմերները կարող էին մի քանի շաբաթով դադարեցնել իրենց աշխատանքը։ Նրանց խանգարել են աշնանային ջրհեղեղները եւ ամռանը ջրի անբավարարությունը՝ Անգլիայի եւ Շոտլանդիայի գետերը հաճախ են ծանծաղել։
Քանի որ հիդրոէներգիան օգտագործել են շատ ոլորտների խոշոր արտադրությունները, ողջ տնտեսությունը կարող էր փլուզվել: Այս հանգամանքը արագացրել է անցումը գոլորշու էներգիային, որը հանգեցրել է արդյունաբերական հեղափոխության։




























