ԱՄՆ Մերիլենդ նահանգի դպրոցներում հետազոտություն է անցկացվել, որի արդյունքների համաձայն 582%-ով աճել է այն աշակերտների թիվը, ովքեր իրենց ոչ տղա են համարում, ոչ աղջիկ, հայտնում է Headline USA-ը։

Միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնակատար Էլիզիա Էբերհարթ-Բլիսը սոցիալական ցանցերում կիսվել է ուսումնական հաստատությունում հավաքագրված վիճակագրությամբ։

Արդյունքները ցույց են տվել, որ 2019-2020 ուսումնական տարում 35 աշակերտ հայտնել է, որ իրեն ոչ տղա է համարում, ոչ էլ աղջիկ՝ 4-ը՝ տարրական, 19-ը՝ միջին եւ 12-ը՝ ավագ դպրոցում։

2020-2021 թվականներին նման աշակերտների թիվն ավելացել է՝ հասնելով 239-ի՝ 18 տարրական դպրոցում, 129՝ միջին և 92 ավագ դպրոցում։

Համաձայն կանոնների՝ դպրոցի տնօրինությունը պարտավոր է աշակերտի սեռի մասին ցանկացած տեղեկություն ծնողներից գաղտնի պահել։ Եթե ​​աշակերտը թույլ տա, դպրոցը կարող է ասել այդ մասին իր ծնողներին:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տարեցտարի աճում է այն երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում որոշել իրենց սեռը, եւ նրանց այս հարցը տալիս են վաղ տարիքում՝ միջնակարգ եւ տարրական դպրոցում։