Թուրքական համալսարանի գիտնականները երկրում գազային հանգույցի նախագիծ են մշակել, որը թույլ կտա տարեկան մինչեւ 75 միլիարդ խորանարդ մետր վառելիք տեղափոխել, գրում է Yeni Şafak թերթը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Գումուշանեի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի գիտնականները «Թուրքիան Եվրասիական էներգետիկ անվտանգության կենտրոնական երկիրն է» մագիստրոսական թեզը պատրաստել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրոպայի գազամատակարարման հնարավոր հանգույց ստեղծելու մասին հայտարարությունից երեք ամիս առաջ։

Երկրաֆիզիկական ճարտարագիտության դեպարտամենտի ղեկավար Նաֆիզ Մադենի խոսքով՝ գազատարի նախագիծը մշակվել է «ոչ թե որպես կանխատեսում», այլ միայն գիտական ​​հետազոտությունների օգնությամբ։

Ըստ Մադենի՝ նախատեսվում է բնական գազը Եվրոպա բաշխել Թրակիայով երեք ճյուղով՝ հյուսիսային, հարավային և միջին։

Ըստ գիտնականի՝ հյուսիսային ճյուղը կգնա Ռումինիա, Սլովենիա, Հունգարիա, իսկ ավելի ուշ՝ Գերմանիա, հարավայինը՝ Իտալիա, միջինը՝ Սերբիա եւ այլ պետություններ՝ Բուլղարիայի, Ալբանիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի եւ երկրների միջով։

Մադենը ​​ընդգծել է անեւ, որ մշակման ընթացքում նախատեսվում էր հավելյալ ներդրումների միջոցով հանգույցը 50-ից հասցնել 75 միլիարդ խորանարդ մետրի։

Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավորինս շուտ Թուրքիայում միջազգային գազային հանգույց կստեղծվի։