Ո՞ր տարածաշրջանը կգերիշխի համաշխարհային տնտեսությունում։ Այս հարցին փորձել է պատասխանել Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն, գրել է Market Watch-ը։

Հեղինակներից մեկը Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, Արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ Լոուրենս Քոտկլիֆն է, որը 1970-ականներին ստեղծել էր մոդել, որը տնտեսագետներն օգտագործում են ժամանակի ընթացքում տնտեսությանը հետեւելու համար։

Օգտագործելով ՄԱԿ ժողովրդագրական տվյալները եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային տվյալները՝ նրանք ստեղծել են այսպես կոչված Գայդարի գլոբալ մոդել, որի հիմքում ընկած է համահեղինակներից մեկի ռուսական ինստիտուտի անվանումը։ Մոդելը կազմվել է հինգ փոփոխականներից՝ բնակչության աճ, բնակչության ծերացում, արտադրողականության բարձրացում, բյուջեի ճշգրտում եւ ավտոմատացում։

2017թ. դրությամբ Արեւմտյան Եվրոպային եւ Չինաստանին բաժին է ընկել համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 17 տոկոսը, ԱՄՆ-ին՝ 16։ 2100թ. պատմությունը միանգամայն այլ կլինի՝ Չինաստանը եւ Հնդկաստանը կդառնան աշխարհում ամենամեծ տնտեսական հեգեմոնները, որոնց բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ-ի 27 եւ 16 տոկոսը համապատասխանաբար, իսկ ԱՄՆ-ին եւ Արեւմտյան Եվրոպային՝ մոտ 12-ական տոկոս։

Իսկական անակնկալ կարող է լինել Աֆրիկայի եւ Սահարայից հարավ ընկած երկրների համար, որոնք մրցակցում են ԱՄՆ-ի հետ այլ սցենարով առաջին տեղի համար։

Այն հիմնված է մի հետազոտության վրա, որի համաձայն՝ աշխատանքի արտադրողականության բարձրացումը Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Արեւելյան Եվրոպայում եւ նախկին Խորհրդային Միությունում գրեթե մոտենալու է վերջին։ Չնայած հեղինակները նկարագրում են այս սցենարը որպես «քիչ հավանական», բայց նաեւ ընդունում են, որ աշխատանքի արտադրողականության աճն Արեւմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ այլ երկրներում հետ է մնացել ԱՄՆ աճից վերջին երկու տասնամյակների ընթացքում։ «Ուստի այն, ինչ մեզ անհավանական է թվում, կարող է լինել հենց այն, ինչ պետք է։ Միակ հաստատունը տնտեսական աճի պատմության մեջ նրա անկայունությունն է»,- նշել են հեղինակները։

Վերջին սցենարում, եթե աճի առաջանցիկ տեմպերը, որոնք նկատվել են 1997-2017թթ., պահպանվեն նաեւ ապագայում, Հնդկաստանը կառաջնորդի՝ ՀՆԱ 34 տոկոս ցուցանիշով։ Այս սցենարում Չինաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 22 տոկոս, ԱՄՆ-ը հետ է մնում՝ 10 տոկոս։

Հետազոտությունը նաեւ ենթադրել է, որ գոյություն ունի կապիտալի ավելցուկ Չինաստանում, Հնդկաստանում եւ ծերացող այլ տարածաշրջաններում՝ խնայողությունների բարձր նորմերի պատճառով։ «Սա կտրուկ նվազեցնում է մեր բազային մոդելի գլոբալ տոկոսադրույքը 2017թ. 5,98-ից 1,18 տոկոսի 2100թ.։ Կարեւոր է նշել, որ երեք սցենարների դեպքում էլ աճի առաջանցիկ տեմպերի դեպքում տեղի կունենա կապիտալի խորացում»,- նշել են նրանք։ Այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսին է ԱՄՆ-ն իր ազգային խնայողությունների ցածր նորմերով, կներմուծեն կապիտալ, իսկ դա կնշանակի, որ անգամ եթե պահպանվի կամ ավելանա նրանց բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում, նրանց բաժինը Համախառն ազգային եկամուտում կարող է նվազել։