Եյսկում Սու-34 ռազմական ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը հետաքննությունն անվանել է ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։ Այս մասին ասվում է ՌԴ քննչական կոմիտեի Telegram-յան ալիքում։

Դեպքի վայրում աշխատում են զինվորական քննիչներ, քրեագետներ, դատաբժշկական կենտրոնի ներկայացուցիչներ։

Նախօրեին հաղորդվել է, որ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում ռուսական Սու-34 գերձայնային կործանիչ-ռմբակոծիչն ընկել է 9-հարկանի բնակելի շենքի բակում։ Օդաչուները կատապուլտացվել են։