Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Այմանի Կադիրովային, պարգեւատրել է Պատվո շքանշանով՝  ակտիվ սոցիալական աշխատանքի համար։ Այս մասին ասվում է համապատասխան հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

«Ակտիվ սոցիալական աշխատանքի համար Պատվո շքանշանով   պարգեւատրել  Կադիրովա Այմանի Նեսիեւնային՝ Չեչնիայի Հանրապետության, Ռուսաստանի Հերոս Ահմադ Կադիրովի անվան  տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահին»,-ասվում է փաստաթղթում: