Այս դժվարին ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն պետք է ցույց տա իր գլխավոր նշանակությունը՝ քաղաքացիների կյանքի որակի բարելավումը՝ խոչընդոտները վերացնելու եւ փոխադարձ առեւտրի ընթացակարգերը պարզեցնելու միջոցով։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի կառավարության ղեկավար Ակըլբեկ Ժապարովը՝ Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում։
Նա նշել է, որ նիստն ընթանում է բարդ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական միջավայրում։ «Այս դժվարին ժամանակաշրջանում մեր Միությունը, կարծում եմ, պետք է ցույց տա իր գլխավոր նշանակությունը՝ քաղաքացիների կյանքի որակի բարելավումը՝ խոչընդոտները վերացնելու եւ փոխադարձ առեւտրի ընթացակարգերը պարզեցնելու միջոցով։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ, եւ գլխավորը մեր պետությունների ղեկավարների քաղաքական կամքն է։ Մնում է, որ մենք անենք ամեն ինչ՝ իրական փոխշահավետ տնտեսական գործընկերության համար։ Մենք բոլորս հավատարիմ ենք մեկ ընդհանուր նպատակին՝ դա մեր Միության ամրապնդումն է մեր ինտեգրացիոն ասոցիացիայի չորս հիմնական դրույթների առաջմղման միջոցով՝ ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների բարգավաճման»,- ասել է Ժապարովը։
Նա նշել է, որ հանդիպման օրակարգը բովանդակալից է եւ ներառում է Եվրասիական տնտեսական միության համար ամենակարեւոր ու արդիական հարցերը։





























