ՌԴ Կուրսկի շրջանում երկարաձգվել է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը։ Այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։

«Հարգելի՛ բնակիչներ, մենք որոշում ենք կայացրել հոկտեմբերի 22-ից 15 օրով երկարաձգել ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը»,-գրել է նա։ 

Նա  բնակիչներին հորդորել է զգոն լինել, կասկածելի քաղաքացիների, առարկաների եւ անօդաչու թռչող սարքերի մասին հայտնել 112 հեռախոսահամարով։